14:13  ,  22 ապրիլի, 2013

Շվայնշտայգերը կխաղա «Բարսելոնայի» դեմ

Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը լիովին ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից, որի պատճառով բաց թողեց «Հանովերի» (6:1) դեմ Գերմանիայի առաջնության հանդիպումը: Շվայնշտայգերն արդեն մարզվում է ընդհանուր խմբում, հաղորդում է Kicker-ը:

Շվայնշտայգերը կկարողանա ապրիլի 23-ին Մյունխենում մասնակցել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում