13:47  ,  22 ապրիլի, 2013

Բռնցքամարտի չեմպիոնական մենամարտը դիտելուց հետո տղամարդը սպանել է կնոջը

Մեքսիկայի Մերիդա քաղաքի 30-ամյա բնակիչ Վիկտոր Մանուել Ամարո Լոպեսը կնոջ հետ դիտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեքսիկացի Սաուլ Ալվարեսի (42-0-1, 30 նոկաուտ) եւ ամերիկացի Օստին Տրաուտի (26-1, 14 նոկաուտ) չեմպիոնական մենամարտը: Ալվարեսը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ եւ առաջին միջին քաշային կարգում WBC աշխարհի չեմպիոնի տիտղոսին գումարել է նաեւ WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:

Մենամարտի ժամանակ Վիկտոր Մանուել Ամարո Լոպեսի կինն ամուսնուն ասել է, որ ցանկանում է բաժանվել նրանից: Լոպեսը սպասել է մինչեւ ավարտվի մենամարտը եւ խոհանոցային դանակով սպանել է կնոջը, հաղորդում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում