«Բարսելոնայի» երկրպագուները «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ցանկանում են մեկնարկային կազմում տեսնել ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին: Հարցումն անցկացրել է Marca-ն: Աբիդալը ստացել է ձայների 66.4 տոկոսը, Մարկ Բարտրան՝ 33.6 տոկոս:
«Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում Աբիդալը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ լավ տպավորություն թողեց: Թիմի մարզչական շտաբը գոհ է Աբիդալի խաղից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում