12:36  ,  22 ապրիլի, 2013

Ռոնալդո. Կրիշտիաու Ռոնալդուի բախտը չի բերել, որ կա Լեո Մեսի

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն համեմատել է Արքայական թիմի պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիաու Ռոնալդուին եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հայտնում է AS-ը:

«Վստահ եմ, որ Մեսին գերազանցում է Ռոնալդուին, քանի որ նրան համարում եմ մի փոքր ավելի ուժեղ ֆուտբոլիստ: Բացի այդ, ես կարծում եմ, որ Ռոնալդուի բախտը զարմանալիորեն չի բերել: Այլ ժամանակներում Կրիշտիանուն կլիներ լավագույնն աշխարհում»,- ասել է Ռոնալդոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում