11:35  ,  22 ապրիլի, 2013

Ֆաբրեգասի ընկերուհին՝ նորածին դստեր հետ (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» «Լեւանտեին» հաղթեց Սեսկ Ֆաբրեգասի միակ գոլի շնորհիվ՝ 1:0: Ֆաբրեգասը գոլը նվիրել է նորածին դստեր Լիային եւ ընկերուհուն՝ Դանիելա Սիմանին: Հանդիպումից հետո Ֆաբրեգասը սոցիալական ցանցերից մեկում տեղադրել է ընկերուհու եւ դստեր լուսանկարը եւ գրառում է կատարել՝ «Գոլը նվիրում են իմ երկու աղջիկներին: Շնորհակալություն աջակցության համար»:

Հիշեցնենք, որ Սեսկի դուստրը ծնվել է «Բարսելոնա» - ՊՍԺ (1:1) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման օրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում