00:58  ,  22 ապրիլի, 2013

Իբրահիմովիչի գոլը, ՊՍԺ-ի վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Նիցայի» դարպասը:

Փարիզեցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան ֆրանսիացիներ Ժերեմի Մենեզն ու Կլեման Շանտոմը եւ առաջնության լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, ով իր գոլերի քանակը հասցրեց 27-ի:

ՊՍԺ-ն 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Մարսելն» ունի 61 միավոր, իսկ «Նիցան» 54 միավորով 6-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն. 33-րդ տուր 

ՊՍԺ – «Նիցա»՝ 3:0

Ժերեմի Մենեզ, 10, Զլատան Իբրահիմովիչ, 65 (11մ.), Կլեման Շանտոմ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով