00:49  ,  22 ապրիլի, 2013

«Աթլետիկոն» հաղթեց Ֆալկաոյի գոլի շնորհիվ

Իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Սեւիլիային»:

Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթական գնդակը 76-րդ րոպեին խփեց կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն, ով Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 25-ի:

«Աթլետիկոն» 68 միավորով երրորդ տեղում է, իսկ սեւիլիացներն ունեն 42 միավոր՝ 11-րդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր 

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 0:1

Ռադամել Ֆալկաո, 76

«Խետաֆե» - «Էսպանյոլ»՝ 0:2

Ժոան Վերդու, 37, Կրիստիան Ստուանի, 73

Հեռացումներ՝ Բորխա Ֆերնանդես, 52, Ֆեդերիկո Ֆերնանդես, 72 (երկուսն էլ՝ «Խետաֆե»)

«Դեպորտիվո» - «Աթլետիկ»՝ 1:1

Բրունու Գամա, 37 – Ֆերնանդո Լյորենտե, 44

Հեռացում՝ Անդեր Իտուրասպե, 81 («Աթլետիկ»)

«Օսասունա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում