16:32  ,  13 ապրիլի, 2013

Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի միավորված առաջնության նախագիծը կներկայացվի ՈւԵՖԱ-ին

Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի միավորված ֆուտբոլային առաջնության նախագիծը ապագայում կներկայացվի ՈւԵՖԱ-ին, հաղորդում է geosports.ge-ն: Այդ մասին հայտնել է Զվիադ Սիչինավան, որը հույս ունի լուրջ ֆինանսական ներդրումներ ներգրավել նախագծի շնորհիվ:

«Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն ներկայացրել են իրենց նախագիծը: Միավորված առաջնության ցանկություն ունեն նաեւ բալթյան երկրները: Վրաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը կմշակեն սեփական ծրագիրը»,- ասել է Սիչինավան:

Սակայն Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ որեւէ երկրի առաջնության հետ միավորվելու մտադրություն չունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում