14:40  ,  4 ապրիլի, 2012

Մարիո Գոմեսը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը երկարաձգել է պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը: Պայմանագրի մանրամասները դեռեւս չեն հրապարակվում:

«Ես միշտ նշել եմ, որ «Բավարիան» մեծագույն ակումբ է: Ես ինձ հիանալի եմ զգում Մյունխենում: Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր ստորագրեցի «Բավարիայի» հետ: Վստահ եմ, որ մենք լուրջ նվաճումների կհասնենք առաջիկայում»,- Գոմեսի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ռմբարկուն 2009-ին «Շտուտգարտից» է տեղափոխվել «Բավարիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով