21:16  ,  3 ապրիլի, 2013

Սպանություն կատարած Օսկար Պիստորիուսը վերսկսել է մարզումները

Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսը որոշել է վերսկսել մարզումները։ Սպանության մեջ մեղադրվող մարզիչկը կարող է մասնակցել Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, գրում է ВВС-ն։

Հիշեցնենք, որ Պրետորիայի դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Օսկար Պիստորիուսին, ով սպանել է իր ընկերուհուն։ Մարզիկը հրազենից կրակել էր մոդել Ռիվա Ստինկամպին` կարծելով, թե կողոպտիչ է տուն մտել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում