20:50  ,  3 ապրիլի, 2012

Ֆետելը` Սպորտի ֆրանսիական ակադեմիայի դափնեկիր

Փարիզում կայացել է Սպորտի ֆրանսիական ակադեմիայի մրցանակաբաշխությունը: Անցած մրցաշրջանում ականավոր հաջողությունների համար հատուկ մրցանակի է արժանացել Ֆորմուլա-1-ի չեմպիոն Սեվաստիան Ֆետելը: Նախկինում այս մրցանակին արժանացել են նաեւ Խուան Մանուել Ֆանխիոն, Ջիմի Կլարկը, Ջեկի Ստյուրտը, Նիկի Լաուդան, Ալեն Պրոստը եւ Միխայել Շումախերը:

«Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել է պատմության լավագույն ավտոարշավորդների շարքում: Ուրախ եմ, որ այստեղ եմ եւ հասկանում եմ, որ այդ մրցանակը մեր թիմի հաղթանակների ապացույցն է», – Ֆետելի խոսքը մեջբերում է AFP-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս