15:42  ,  28 մարտի, 2013

«Լիվերպուլը» 12 միլիոն է նախատեսել Հենրիխ Մխիթարյանի համար

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվող անգլիական «Լիվերպուլը» Դոնեցկի «Շախտյորին» 12 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար, հաղորդում է TalkSPORT-ը:

Մխիթարյանի տրանսֆերով շահագրգռված է Անգլիայի 18-ակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով Դանիել Սթարիջի եւ Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերներից հետո ցանկանում է ձեռք բերել նաեւ «Շախտյորի» ռմբարկուին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանն ամռանը կդառնա «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը եւ կողմերը բանակցություններ կսկսեն ապրիլին կամ մայիսին: 

Անգլիայում Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում