Յոհանեսբուրգի դատարանը մարտի 27-ին սպանության մեղադրանք է ներկայացրել Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսի եղբայր Կարլի դեմ։
Կարլը մեղադրվում է ոչ կանխամտացված սպանություն կատարելու մեջ։ Բանն այն է, որ 2008-ին նա իր ավտոմեքենայով հարվածել էր մոտոցիկլի, որի կին վարորդը մահացել էր։
Կարլը դատարան է ներկայացել իր քրոջ՝ Էյմիի հետ։ Օսկար Պիստորիուսին դատարանում չեն նկատել, գրում է The Guradian-ը։
Հիշեցնենք, որ Օսկար Պիստորիուսին նույնպես սպանության մեղադրանք էր ներկայացվել։ Նա հրազենից սպանել էր իր ընկերուհի Ռիվա Ստինկամպին` կարծելով, թե կողոպտիչ է տուն մտել: Դատարանը մարզիկին ազատ էր արձակել գավի դիմաց։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում