09:11  ,  27 մարտի, 2013

Արգենտինացիները մեկ միավոր տարան Բոլիվիայից, Չիլին հաղթեց Ուրուգվային

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում կայացել են 10-րդ տուրի խաղերը:

Արգենտինայի հավաքականը մրցակցի խաղադաշտում ոչ ոքի է խաղացել Բոլիվիայի թիմի հետ՝ 1:1: Մարսելո Մորենոյի խփած գոլին արգենտինացիները պատասխանել են Էվեր Բանեգայի դիպուկ հարվածով:

Չիլիացիները տանը 2 անպատասխան գնդակ են ուղարկել Ուրուգվայի դարպասը, Էկվադորը 4:1 հաշվով հաղթել է Պարագվային, իսկ Կոլումբիան նվազագույն հաշվով պարտվել է Վենեսուելային:

10-րդ տուրից հետո Արգենտինան 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Էկվադորն ունի 20 միավոր, Կոլումբիան՝ 19, Վենեսուելան ու Չիլին՝ 15-ական, Ուրուգվայը՝ 13, Պերուն՝ 11, Բոլիվիան՝ 9, իսկ Պարագվայը՝ 8:

Աշխարհի առաջնությանընտրական մրցաշար 

Հարավամերիկյան գոտի 

Բոլիվիա – Արգենտինա՝ 1:1

Մարսելո Մորենո, 24 – Էվեր Բանեգա, 44

ԷկվադորՊարագվայ՝ 4:1

Ֆելիպե Կայսեդո, 37, Ջեֆերսոն Մոնտերո, 49, 75, Կրիստիան Բենիտես, 53 – Լուիս Կաբալյերո, 14

ՉիլիՈւրուգվայ՝ 2:0

Էստեբան Պարեդես, 10, Էդուարդո Վարգաս, 78

ՎենեսուելաԿոլումբիա՝ 1:0

Սալամոն Ռոնդոն, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում