19:22  +04,  24 մարտի, 2013

Արթուր Շահինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

84 կգ քաշային Շահինյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:0 (1:0, 3:0) հաշվով հաղթեց Խրիստո Միրինովին: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Ալեքսեյ Միշինը:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Արթուր Շահինյանը 8:2 (4:1, 4:1) հաշվով պարտության էր մատնել հունգարացի Պետեր Բակցին, քառորդ եզրափակիչում 10:0 (9:0, 0:1) հաշվով հաղթել էր ֆին Անտի Վելի Հակալային, իսկ կիսաեզրափակիչում 0:5 (0:5, 0:0) հաշվով պարտվել էր վրացի Վլադիմեր Գեգեշիձեին:

Այսօր՝ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը, պայքարի մեջ էին մտել նաեւ 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը եւ 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, սակայն նրանք պարտվեցին թուրք ըմբիշներին՝ զրկվելով մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ