19:27  +04,  23 մարտի, 2013

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թբիլիսիում ընթացող առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւի նկատմամբ:

Գոտեմարտի առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը 3 միավորի գլորում կատարեց: Մրցակիցը որեւէ արդյունավետ հնարք կատարել չկարողացավ: Վլադիսլավ Մետոդիեւի մարտավկան Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն էր:

Երկրորդ մրցափուլում եւս Արթուր Ալեքսանյանը բացահայտ առավելություն ուներ, վաստակեց 3 միավոր եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին: Արթուր Ալեքսանյանն Իլդեմին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

mko 20:53-23/03
apres aleksan yan.Mer [email protected] misht barcr pahes!!!!
Krıkor Kucukyan  04:36-26/03
Abrıs yerani mezi vor kezi bes Hay yerdasartner unink ays ashkarin mech Abris.....
  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ