10:44  ,  23 մարտի, 2013

Չեխիայի մարզիչ. Եթե չհաղթենք Հայաստանի հավաքականին, ես հրաժարական կտամ

Չեխիայի հավաքականը մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է ուշքի գալ անհաջողություններից հետո, հայտարարել է Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Բելեկը: Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում Դանիայի թիմից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո Բելեկը կիսվել է տպավորություններով:

«Եթե մենք չհաղթենք Հայաստանի հավաքականին, ես հրաժարական կտամ: Մենք արդեն բավական միավորներ ենք կորցրել այս ընտրական մրցաշարում, սակայն իրավիճակը դեռ կարելի է շտկել: Այս թիմը մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է ուշքի գալ անհաջողություններից հետո: Հիմա մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ»,- Բելեկի խոսքը փոխանցում է ČT Sport-ը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Չեխիա խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

B խմբում ընդգրկված Դանիայի ու Չեխիան ունեն 5-ական միավոր, իտալացիները՝ 10, բուլղարացիները՝ 9, Հայաստանի հավաքականը՝ 3, իսկ Մալթան կրել է 4 պարտություն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում