19:19  +04,  22 մարտի, 2013

Մուսա Մուրթազալիեւը արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի համար

Հայաստանը ներկայացնող դաղստանցի Մուսա Մուրթազալիեւն արծաթե մեդալ նվաճեց Թբիլիսիում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

84 կգ քաշային կարգում հանդես եկող Մուսա Մուրթազալիեւը եզրափակիչում 0:4 (0:2, 0:2) հաշվով պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլին: Գոտեմերտը տեւեց 2 մրցափուլ, որոնք ավարտվեցին մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող վրացի ըմբիշի հաղթանակով:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Մուրթազալիեւը հաղթել էր սլովակ Միխայել Բոդնարին, քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրագիմ Ալդատովին, իսկ կիսաեզրափակիչում առավելության էր հասել Պյոտր Յանուլովի նկատմամբ:

Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում հաղթել էր թուրք Յակուպ Գորին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Ազատոճայիններն ավարտեցին մրցելույթները: Մարտի 23-ին Թբիլիսիում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ