23:28  ,  21 մարտի, 2013

Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանը եւ Դավիթ Հակոբյանն` ազգային հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ, Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանը եւ Դավիթ Հակոբյանը, կմիանան ազգային հավաքականին, հաղորդում է ՀՖՖ կայքը: Նրանք Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ստուգողական խաղում մինչեւ 21 տարեկանների թիմում առավել աչքի ընկած խաղացողներն են: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով