16:30  ,  20 մարտի, 2013

«Դաքար-2014»-ը կանցկացվի Բոլիվիայում

«Դաքար» բազմօրյա ավտոարշավի ղեկավարները հաստատել են նոր մրցաշրջանի մրցումների ուղղությունը:

Պատմության մեջ առաջին անգամ «Դաքարը» կանցկացվի Բոլիվիայում: Մրցումները կմեկնարկեն կամ 2013-ի դեկտեմբերի 30-ին կամ 2014-ի հունվարի 6-ին: Մրցումները կանցկացվեն նաեւ Արգենտինայի եւ Չիլիի տարածքներում, հաղորդում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ «Դաքար-2013»-ը տեղի էր ունեցել Պերուում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում