16:20  +04,  15 մարտի, 2013

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանը սրտի վիրահատության է ենթարկվել

Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանի մարտի 14-ին սրտի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է championat-ը:

Փետրվարի 25-ից Ռուսաստանի ֆուտբոլիստների եւ մարզիչների արհմիությունը գումար էր հանգանակում Միքայելյանի վիրահատության համար:

935 հազար ռուբլի արժողությամբ վիրահատությունը հաջող է անցել:

Կարապետ Միքայելյանին ֆինանսական օգնություն են ցուցաբերել՝ Ալեքսանդր Ռյազանցեւը, Անտոն Շունինը, Վլադիմիր Գաբուլովը, Իլյա Չեբանը, Սերգեյ Իգնաշեւիչը, Ալեքսանդր Բորոդյուկը, «Կռիլյա Սովետով» ակումբը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ