12:14  ,  2 ապրիլի, 2012

Ռոբենը մնում է «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը փոխհամաձայնության են եկել հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի հետ պայամանագրի երկաարաձգման հարցում: Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչեւ 2015 թվականը, գրում է Bild-ը:

28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2013-ի հունիսը:

Ռոբենը 2009-ին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Բավարիա»: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հոլանդացին 19 հանդիպում է անցկացրել մյունխենյան ակումբի կազմում՝ դառնալով 11 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում