15:29  +04,  14 մարտի, 2013

Ռոման Ամոյան. Ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, բռնցքամարտը վայել չեն հայ կնոջը

«Ամեն մարզաձեւ չէ, որ սազում է հայ կնոջը, մասնավորապես, կոպիտ մարզաձեւերը` ըմբշամարտ, ծանրամարտ, ձյուդո, բռնցքամարտ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:

«Կանայք պետք է լինեն սպորտում, բայց ոչ բոլոր մարզաձեւերում: Ամեն մարզաձեւ չէ, որ սազում է հայ կնոջը, մասնավորապես, կոպիտ մարզաձեւերը` ըմբշամարտ, ծանրամարտ, ձյուդո, բռնցքամարտ: Այս մարզաձեւերը կանանց, մասնավորապես, հայ կանանց վայել չէ: Ինձ համար անընդունելի են այդ մարզաձեւով զբաղվող մարզուհիները:

Ճիշտ է, դրական եմ գնահատում կանանց պրոֆեսիոնալ մարզումները, հաղթանակները, նվաճումները, պրոֆեսիոնալ սպորտը կանանց կյանքում, բայց կարծում եմ, որ դա չպետք է գերագնահատվի, ինչպես տղամարդու կյանքում: Ժամանակին ըստ հայկական մտածելակերպի հարգի չէր,  որ կինը սպորտով զբաղվեր, բայց այժմ այդ մտածելակերպն անցել է, եւ կանայք մեծ սիրով զբաղվում են սպորտով, սակայն առաջին հերթին առողջ լինելու համար: Իմ կարծիքով, կինն էլ պետք է զբաղվի սպորտով, միայն թե ոչ բռնցքամարտով, ծանրամարտով, ըմբշամարտով, ձյուդոյով եւ նման ծանր մարզաձեւերով: Շատ եմ սիրում, երբ աղջիկը զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ, թենիսով, լողով: Այս մարզաձեւերը կանացի, նուրբ մարզաձեւեր են:

Կինս սպորտի հետ կապ չունի, նա բժշկուհի է: Հատուկ այլ ոլորտից կողակից չեմ ընտրել, այդպես ստացվել է: Մեկ դուստր ունեմ: Եթե նա ցանկանա գնալ իմ հետքերով, այսինքն` սպորտով, երբեք չեմ արգելի,  երբեք նաեւ չեմ էլ ստիպի, որ զբաղվի սպորտով: Սակայն կարծում եմ, որ մեր արյան մեջ սպորտային գիծը կա եւ նրա մոտ էլ կզարգանա»,- ասաց Ռոման Ամոյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ