22:23  ,  10 մարտի, 2013

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 2:2

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» չպարզեցին հաղթողին ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում:

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո Ալեքս Ֆերգյուսոնի թիմը 2 գնդակի առավելություն ուներ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Գրանցվեց 2:2 հաշիվը:

Այս զույգի հաղթողը կորոշվի պատասխան խաղում, որը տեղի կունենա «Չելսիի» խաղադաշտում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին» ու «Ուիգանը»: Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Բլեքբերնն» ու «Միլուոլը»:

Անգլիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 2:2

Խավիեր Հերնանդես, 5, Ուեյն Ռունի, 11 – Էդեն Ազար, 59, Ռամիրես, 68

«Միլուոլ» - «Բլեքբերն»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում