«Էվերտոնը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության հետագա պայքարից:
Քառորդ եզրափակիչում Լիվերպուլ քաղաքի թիմի ճանապարհին կանգնեց «Ուիգանը»՝ հաղթելով 3:0 հաշվով: Ընդ որում՝ «Էվերտոնն» առաջին խաղակեսում 3 գոլ բաց թողեց 3 րոպեի ընթացքում:
«Ուիգանին» կիսաեզրափակիչի ուղեգիր պարգեւեցին Մենյոր Ֆիգերոայի, Կալում Մակմանամանի եւ Խորդի Գոմեսի խփած գոլերը:
Անգլիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ
«Էվերտոն» - «Ուիգան»՝ 0:3
Մենյոր Ֆիգերոա, 30, Կալում Մակմանաման, 32, Խորդի Գոմես, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում