18:41  ,  8 մարտի, 2013

Այկիդոյի 6-րդ դան ֆրանսահայ վարպետի սեմիներները՝ Երեւանում

Կոկուսայ այկիդո կենշուկայի 6-րդ դան ֆրանսիացի Պատրիկ Մատոյանը դարձյալ այցելել է Հայաստան։ Սա վարպետի արդեն 8-րդ այցելություն է նախորդ ութ տարիներին։ Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ Մատոյանը կազմակերպել է սեմինարներ, որոնք տեղի կունենա մարտի 9-ին եւ 10-ին։

Պատրիկ Մատոյանի խոսքով, սեմինարների նպատակը հայ երիտասարդների մոտ այկիդոյի նկատմամբ հետաքրքրություն ստեղծելն է եւ առօրյա կյանքում մարտարվեստի պաշտպանական հնարքների եւ սկզբունքների կիրառումը։

Այս անգամ Պատրիկ Մատոյանը Հայաստան է ժամանել կնոջ՝ Կլոտիլդա Տիրադրիտիի հետ, որը պարուհի եւ պարուսույց է, ֆրանսիական Héliotropion թատերական ընկերության տնօրենը։

Ընտանեկան զույգը Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում խմբերից մեկին կօգնի բեմադրել ներկայացում։

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում