15:16  ,  28 փետրվարի, 2013

Գեղասահքի Ճապոնիայի թիմը Սոչի-2014-ին կնախապատրաստվի Երեւանում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հյուրընկալվել են Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն  եւ այդ կազմակերպության մենեջեր  Տացուրո Մացումուրան: Նրանց Հայաստան էր ուղեկցել նախկին մարզիչ Արարատ Զաքարյանը, որն այժմ բնակվում եւ աշխատում է Մոսկվայում:

Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր,  մանրամասն ուսումնասիրել են սահադաշտը եւ մեծ տպավորություն ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը եւ մանավանդ  «արագ   սառույցը», հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Առաջիկայում Ճապոնիան  մարզաձեւի մեծ  պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի կհյուընկալվեն նաեւ  մարզական գիտաբժշկական խմբեր  եւ  լրագրողներ: Նրանց կարծիքով, Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում