18:37  +04,  27 փետրվարի, 2013

Ռոբերտ Արզումանյանը կստանա ամսական 30 հազար դոլար

Ղազախստանի «Ակտոբե» տեղափոխված Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ամսական աշխատավարձը կլինի 30 հազար դոլար։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014թ. դեկտեմբերը։ Ռոբերտ Արզումանյանը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։ Առաջին պաշտոնական հանդիպումը նա կանցկացնի մարտի 9-ին, Ղազախստանի առաջնության առաջին տուրում։ Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանի նախորդ ակումբը եղել է Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիան», որտեղից նա հեռացել է 2013-ի հունվարին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ