13:33  ,  24 փետրվարի, 2013

Խոշոր ավտովթար՝ NASCAR-ում. տուժել են 33 երկրպագուներ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Դայթոն քաղաքում անցկացված NASCAR ավտոմրցաշում տեղի ունեցած վթարի հետեւանքով 33 երկրպագուներ վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել մրցումների եզրափակիչ հատվածում, հաղորդում է Los Angeles Times-ը:

2 երկրպագուներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, եւս վեցը լուրջ վնասվածքներ են ստացել: 14 երկրպագուներ առաջին բուժօգնություն են ստացել ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս