19:57  ,  17 փետրվարի, 2013

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Սիթին» ոչ մի շանս չտվեց «Լիդսին»

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչում Անգլիայի չեմպիոնը Մանչեսթերում 4  անպատասխան գնդակ ուղարկեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Լիդսի» դարպասը:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել նաեւ Բլեքբերնը», «Միլուոլն» ու «Բարնսլին»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Մանչեսթեր Սիթին» - «Լիդս»՝ 4:0

Յայա Տուրե, 5, Սերխիո Ագուերո, 15, 74, Կարլոս Տեւես, 52

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով