11:04  +04,  15 փետրվարի, 2013

Այսօր Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը կտեղափոխվի Երեւան

Լոս Անջելես – Մոսկվա – Երեւան չվերթով փետրվարի 15-ին՝ ժամը 15:20-ին, հայրենիք կհասնի բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը: 

Լեգենդար բռնցքմարտիկի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 17:30-ին: Հաջորդ օրը` փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց Վլադիմիր Ենգիբարյանի դին հուղարկավորության կտեղափոխվի Երեւանի քաղաքային պանթեոն, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Ենգիբարյանը 80 տարեկանում մահացել էր 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: