18:11  +04,  14 փետրվարի, 2013

Մարզուհին շարունակել է մրցախաղը սարդի մահացու վտանգավոր խայթոցից հետո (ֆոտո)

24-ամյա շվեդ կին գոլֆիստ Դանիելա Հոլմկվիստը մահացու թունավոր սարդի խայթոցից հետո շարունակել է ելույթն Ավստրալիայի բաց առաջնության որակավորման փուլում, հաղորդում է Eurosport-ը։

Խաղի ժամանակ Հոլմկվիստը սուր ցավ է զգացել եւ սարդի խայթոցից անմիջապես հետո ինքնուրույն բացել է վերքը ոտնաթաթի վրա եւ հեռացրել է թույնը՝ կանխելով թունավորումը։ «Սեւ այրի» սարդի թույնի մեջ կա ուժեղ նեյրոտոկսին, որը տարածվում է ավշային համակարգով եւ հանգեցնում է մահվան։

Մի քանի րոպե անց տեղ հասած բժիշկները ստիպված են եղել Հոլմկվիստի հետ անցնել ամբողջ խաղադաշտը մինչեւ մրցախաղի ավարտը։ Միայն դրանից Հոլմկվիստը թույլ է տվել բժիշկներին միջամտել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: