14:30  +04,  12 փետրվարի, 2013

Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի Հայաստան: Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության եւ Վլադիմիր Ենգիբարյանի հարազատների կողմից, հաղորդում է Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 80 տարեկանում մահացել է:

Ենգիբարյանը եղել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը: Հետագայում դպրոցը անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել եւ դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգեւների, ձեռք է բերել մարզական բարձրագույն տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Չնայած նա կյանքի վերջին տարիներին հայրենիքում չէր բնակվում, սակայն մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենիքի եւ հատկապես հայաստանյան մարզաշխարհի հետ:

Վլադիմիր Ենգիբարյանի հոգեհանգստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, նույն տեղում: Լեգենդար մարզիկի աճյունը հողին կհանձնվի Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ