17:25  ,  9 փետրվարի, 2013

Հայաստանի հավաքականի պաշտպանը փորձաշրջան է անցնում չեխական ակումբում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանն այս օրերին փորձաշրջան է անցնում չեխական «Չեսկե Բուդեւիցեում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

26-ամյա պաշտպանն արդեն միացել է չեխական ակումբին, որի կազմում փետրվարի 9-ին կմասնակցի ստուգողական հանդիպման:

Այս պահին Մկոյանն ազատ գործակալի կարգավիճակում է: Նա մոտ էր Լվովի «Կարպատներ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին կողմերը չկարողացան փոխհամաձայնության գալ ֆինանսական հարցերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով