09:11  ,  4 փետրվարի, 2013

SuperBowl - 2013. Կես ժամ առանց լուսավորության

Կայացել է ԱՄՆ-ում ամենասպասված մարզական իրադարձությունը` SuperBowl – 2013-ը: Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի 47-րդ եզրափակիչում հանդիպել են «Բալտիմորն» ու «Սան Ֆրանցիսկոն»:

Առաջին խաղակեսն անցել է «Բալտիմորի» հսկայական առավելությամբ` 21:6: Երկրորդ խաղակեսում «Սան Ֆրանցիսկոն» փորձել է անել առավելագույնը, բայց երեք միավոր չի հերիքել: «Բալտիմորը» հաղթել է 34:31 հաշվով:

Նշենք, որ երկրորդ խաղակեսի ընթացքում ստադիոնի լուսավորությունն անջատվել է մոտ կես ժամ:

Ամերիյան ֆուտբոլ. NFL. SuperBowl - 2013. Նոր Օռլեան

«Բալտիմոր» - «Սան Ֆրանցիսկո»` 34:31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում