13:02  ,  29 մարտի, 2012

Բահրեյնի Գրան Պրին կկայանա

Մարտի 29-ին Լոնդոնի Թագավորական ավտոակումբում Ֆորմուլա-1-ի առաջնության Բահրեյնի Գրան Պրիի կազմակերպիչ շեյխ Սալման բին Իսա Ալ Հալիֆան հանդիպել է Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոունի, թիմերի ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:

Բահրեյնի ներկայացուցիչները երաշխիքներ են տվել, որ իրավիճակը երկրում կայունացել է եւ Գրան Պրիի անցկացմանը ոչինչ չի սպառնում: Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ մրցարշավը տեղի կունենա եւ ոչ մի խնդիր չի ծագի, հաղորդում է F1news.ru-ն:

Հիշեցնենք, որ անցած տարի Բահրեյնի Գրան Պրին երկրի ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով չանցկացվեց: Մի քանի օր առաջ տեղեկություն էր հայտնվել, որ այս տարի եւս Ֆորմուլա-1-ը կխուսափի մերձավորարեւելյան այդ երկրից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով