11:43  ,  29 մարտի, 2012

Բացառիկ ռեկորդ համաշխարհային սպորտում

Բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբը վաճառվել է 2 միլիարդ դոլարով: Համաշխարհային սպորտում երբեէ այս գումարի գործարք չէր եղել: Ռեկորդի հեղինակներն են Guggenheim Partners ներդրումային խումբը եւ լեգենդար բասկետբոլիս Մեջիք Ջոնսոնը: Նրանք են գնորդները:

Տարօրինակն այն է, որ ակումբը ֆինանսական ճգնաժամի մեջ է, իսկ սնանկությունների գործերով դատարանը «Լոս Անջելես Դոջերսի» պարտքերը գնահատել է 579 միլիոն դոլար, հաղորդում է ESPN-ը:

Համեմամուտյան համար նշենք, որ 2003-ին ամերիկացի Մալքոլմ Գլեյզերսը «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց 800 միլիոն ֆունտ ստերլինգով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում