23:20  ,  26 հունվարի, 2013

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 4:1

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

1/16 եզրափակիչում Ալեքս Ֆերգյուսոնի թիմը Մանչեսթերում 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Ֆուլհեմին»:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռայան Գիգզն ու Ուեյն Ռունի աչքի ընկան մեկական անգամ, իսկ մեքսիկացի ռմբարկու Խավիեր Հերնանդեսը դարձավ դուբլի հեղինակ: Լոնդոնցիների հեղինակության գնդակը խփեց անգլիացի կիսապաշտպան Աարոն Հյուզը:

Անգլիայի Գավաթ. 1/16 եզրափակիչ 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 4:1

Ռայան Գիգզ, 2 (11մ.), Ուեյն Ռունի, 50, Խավիեր Հերնանդես, 52, 66 – Աարոն Հյուզ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում