21:02  ,  26 հունվարի, 2013

Անգլիայի Գավաթ. «Բրայթոն» - «Արսենալ»՝ 2:3

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ՝ դուրս գալով հաջորդ փուլ:

Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի ռմբարկու Օլիվյե Ժիրուն, իսկ հաղթական գնդակը խաղի վերջնամասում խփեց անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտը:

Անգլիայի Գավաթ. 1/16 եզրափակիչ

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2:3

Էշլի Բարնս, 33, Խոսե Լեոնարդո Ուոլա, 62 – Օլիվյե Ժիրու, 16, 56, Թեո Ուոլքոտ, 85

«Բոլթոն» - «Էվերտոն»՝ 1:2

Մերվին Սորդել, 27 – Ստիվեն Պիենար, 18, Ջոնի Հեյտինգա, 90

«Միկսֆիլդ Թաուն» - «Ուիգան»՝ 0:1

Խորդի Գոմես, 7 (11մ.)

«Նորվիչ» - «Լութոն»՝ 0:1

Սքոթ Ռենդել, 80

«Ռեդինգ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 4:0

Նոել Հանտ, 6, 50, Միկել Ռայջերտվուդ, 40, Գարեթ Մակլերի, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով