17:12  +04,  25 հունվարի, 2013

ՖԻՖԱ-ն Արտյոմ Խաչատուրովին թույլ է տվել հանդես գալ Հայաստանի հավաքականում

Մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր` հունվարի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է:

«Մեծ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ բոլոր հարցերը կարգավորվել են, եւ ես այսուհետեւ կարող եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես երկար եմ սպասել այս օրվան եւ կարելի է ասել, որ իմ երազանքն իրականացավ: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետեւել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Խաչատուրովը։

Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ