13:53  ,  28 մարտի, 2012

Մեջիք Ջոնսոնը կնքել է ամերիկյան սպորտի պատմության խոշորագույն գործարքը

Guggenheim Baseball Management LLC ընկերությունը մարտի 27-ին երկու միլիարդ դոլարով գնել է «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլի ակումբը։

«Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնն այդ ընկերության սեփականատերերից մեկն է։ Guggenheim-ը պայմանավորվել է նաեւ գնել թիմի ստադիոնն ու հարակից տարածքը 150 միլիոն եվրոյի դիմաց։ Դա խոշորագույն գործարքն է ամերիկյան սպորտի պատմության մեջ, հաղորդում է Los Angeles Times-ը։

Նախորդ մրցաշրջանում «Լոս Անջելես Դոջերսը» չկարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերել՝ կանոնավոր առաջնությունում տանելով 82 հաղթանակ եւ կրելով 79 պարտություն։ Թիմի ստադիոնը հազվադեպ էր լեփ-լեցուն լինում։

Հիշեցնենք, որ Մեջիք Ջոնսոնն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լեյքերսի» կազմում։ Առաջին հանդիպումն անցկացրել է 1979-ին։ Հինգ անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, երեք անգամ ճանաչվել է առաջնության լավագույն բասկետբոլիստ։

1991-ին Ջոնսոնն ավարտեց կարիերան, երբ նրա մոտ հայտնաբերեցին ՄԻԱՎ։ Կարիերայի ավարտից հետո նա դարձավ ՁԻԱՀ-ի դեմ գլխավոր պայքարողներից մեկը։

2002-ին բժիշկները հայտարարեցին, որ Մեջիք Ջոնսոնն լիովեին ապաքինվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում