Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Մակեդոնիայի թիմի հետ:
Երեկ՝ հունվարի 17-ին, կայացած խաղն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով՝ 4:1 հաշվով: Հայաստանի թիմի հեղինակության գնդակը խփել Գրիգոր Կապուկրանյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Այդ խաղում Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խաղադաշտ էր դուրս բերել Վահե Պետրոսյանին, Վլադիմիր Մխիթարյանին, Գրիգոր Կապուկրանյանին, Էդգար Կիրակոսյանին եւ Արմեն Բաբայանին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին այս թիմերի միջեւ խաղը ոչ ոքի էր ավարտվել՝ 1:1: Սա Հայաստանի ազգային հավաքականի համար վերջին փորձությունն էր Բուլղարիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Այդ մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի եւ Հունաստանի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում