09:16  ,  18 հունվարի, 2013

Ռոբերտ Արզումանյանը լքեց «ԲՄԱ-Էներգիան»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիայից»: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ի թղթակցին:

Ռոբերտ Արզումանյանը «ԲՄԱ-Էներգիան» հետ մեկ տարվա պայմանագիր էր կնքել 2012թ. սեպտեմբերին: Այն ժամանակ թիմը գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը: 2012թ. դեկտեմբերին Խաբարովսկի թիմում Ալեքսանդր Գրիգորյանին փոխարինեց վրացի մասնագետ Գեորգի Դարասելիան, ով իր հետ թիմ բերեց նոր ֆուտբոլիստների: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում