23:49  ,  17 հունվարի, 2013

Մակեդոնիա - Հայաստան՝ 1:1

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի Նեգոտինո քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ: Գրանցվել է ոչ ոքի` 1:1, հայտնում է ՀՖՖ կայքը: Հայաստանի թիմի կազմում գնդակ է խփել Արման Սահակյանը:

Հունվարի 18-ին թիմերը կանցկացնեն եւս մեկ հանդիպում: Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հաջորդ շաբաթ Բուլղարիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս