13:11  ,  16 հունվարի, 2013

Transfermarkt.de․ «Փյունիկը» 5․5 միլիոն եվրո է աշխատել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից (ֆոտո)

Transfermarkt.de պորտալը կազմել է Ուկրաինայի առաջնություն տեղափոխված ֆուտբոլիստների տրանսֆերային ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Երեւանի «Փյունիկին» հարստացրել է 5․5 միլիոն եվրոյով։ Դա 5-րդ ցուցանիշն է Ուկրաինայի Պրեմյեր լիգայում։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վրաստանի ազգային հավաքականի, իտալական «Միլանի» եւ Կիեւի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն, ում տրանսֆերի արդյունքում Թբիլիսիի «Դինամոն» ստացել է 17 միլիոն 720 հազար եվրո։ Երկրորդն ուկրաինացի կիսապաշտպան Անատոլի Տիմոշյուկն է։ Ուկրաինայի հավաքականի խաղացողի տրանսֆերից Լուցկի «Վոլինն» աշխատել է 14 միլիոն 375 հազար եվրո։ Լավագույն եռյակը եզրափակել է «Մետալիստից» «Շախտյոր» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Թայսոնը։ 24-ամյա բրազիլացու տրանսֆերից բրազիլական «Ինտերնասիոնալը» ստացել է 8 միլիոն 940 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ