22:46  ,  10 հունվարի, 2013

Մեկ ոտքից զրկված բռնցքամարտիկը կմասնակցի հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությանը

2012-ին ՃՏՊ-ի հետեւանքով մեկ ոտքից զրկված 30-ամյա ուկրաինացի նախկին բռնցքամարտիկ Ալեքսեյ Բոնդարենկոն կմասնակցի հեծանվասպորտի հաշմանդամների աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Մանկուց երազել են դառնալ հեծանվորդ եւ այժմ որոշել եմ իրականացնել երազանքս: Գլխավորը նպատակ դնելն է եւ դրան հասնելը: Այս ձնառատ եղանակին ես շարունակում եմ մարզվել վարժասարքերի վրա»,- Բոնդարենկոյի խոսքը մեջբերում է Segodnya-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում