14:45  ,  8 հունվարի, 2013

Սարգիս Հովսեփյանը՝ Վարդան Մինասյանի օգնական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը կաշխատի «Փյունիկի» մարզչական շտաբում եւ կօգնի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի կազմում 131 հանդիպում անցկացրած 40-ամյա Հովսեփյանը նոյեմբերի 14-ին ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան: Նրա վերջին ակումբը եղել է «Փյունիկը»:

Հիշեցնենք, որ «Փյունիկում» Վարդան Մինասյանի օգնականներն են նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը եւ Աշոտ Ավետիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում