17:33  ,  28 դեկտեմբերի, 2012

Կառլեն Մկրտչյանը՝ «Մետալուրգի» լավագույն լեգեոնական

Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ճանաչվել է թիմի՝ 2012թ․ լավագույն լեգեոնական։ Հարցումն ավարտվել է այսօր՝ դեկտեմբերի 28-ին։

Կառլեն Մկրտչյանն արժանացել է ձայների 62․66 տոկոսին (495 ձայն)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է բուլղարացի կիսապաշտպան Վելիզար Դիմիտրովը՝ 12․66 տոկոս (100 ձայն)։ 88 ձայնով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը՝ 11․14 տոկոս։ Արտակ Եդիգարյանը հավաքել է 16 ձայն՝ 2․03 տոկոս։

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Կառլեն Մկրտչյանը մասնակցել է 11 խաղի, Գեւորգ Ղազարյանը՝ 17, իսկ Արտակ Եդիգարյանը՝ 8։ Ղազարյանը դարձել է 3 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով