23:57  ,  26 մարտի, 2012

Ֆետելը Կարտիկեյանին ապուշ է անվանել

Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի արշավորդ Սեբաստիան Ֆետելը Մալայզիայի Մեծ մրցանակից հետո չի թաքցրել հիասթափությունը եւ մի քանի ավելորդ արտահայտություն է թույլ տվել մրցակիցների հասցեին:

Հիշեցնենք, որ չորրորդ տեղի համար պայաքարած Ֆետելը բախվեց HRT-ի հնդիկ արշավորդ Նարային Կարտիկեյանի հետ եւ ստիպված էր պիտ-կանգառ մտնել: Ֆետելը եզրագիծը հատեց 11-րդ տեղում:

«Սովորական ճանապարհներին շրջում են ապուշներ: Հավանաբար, այստեղ այդպիսի մեկը կա», - Ֆետելի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Կարտիկեյանն էլ հայտարարել է, թե որոշ արշավորդներ շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով