13:51  +04,  20 դեկտեմբերի, 2012

Արսեն Գալստյանը՝ Ռուսաստանի լավագույն մարզիկների տասնյակում

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճած 60 կգ քաշային Արսեն Գալստյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփել է հարցման արդյունքները եւ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների անունները.

Եվգենի Մալկին (տափօղակով հոկեյ), Նատալյա Վորոբյովա (ըմբշամարտ), Արսեն Գալստյան (ձյուդո), Իլյա Զախարով (ջրացատկ), Նատալյա Իշչենկո (գեղալող), Ալյա Մուստաֆինա (սպորտային մարմնամարզություն), Մարիա Սավինովա (վազք), Օքսանա Սավչենկո (լող, պարալիմպիկ), Սերգեյ Տետյուխին (վոլեյբոլ), Աննա Չիչերովա (բարձրացատկ):

Լավագույն թիմ է ճանաչվել վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, իսկ լավագույն մարզիչ՝ նույն թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալեկնոն:

ՌՄԼՖ-ն առանձին քվեարկությամբ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել վոլեյբոլիստ Սերգեյ Տետյուխինը, իսկ մարզուհի՝ Աննա Չիչերովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ